Ալյասկայում «շիկահեր» գորշ արջ է հայտնաբերվել


22:15 , 6 ապրիլ, 2019

Ալյասկայի Լեյք-Քլարք ազգային պարկում մորթու անսովոր բաց երանգով հազվագյուտ արջ է ապրում: Խոսքը Կերմոդյան արջի մասին է:

Այս ենթատեսակը փափկամազ, սաթե երանգով սպիտակ մորթի ունի, իսկ սև քիթը վկայում է այն մասին, որ նա ալբինոս չէ: Վայրի բնության մեջ այս կենդանիները 400-ից քիչ են հաշվվում: Հիմնականում դրանց կարելի է տեսնել Բրիտանական Կոլումբիայի անտառներում:

Հին ժամանակներում դրանց սրբազան կենդանիներ են համարել և անվանել են «հոգևոր արջ»:

Ալյասկայում, գիշատչին նկատել են լճի ափին զբոսնելիս, հաղորդում է Daily Mail-ը: