Ինչ անել, որպեսզի մարմնի մաշկը չչորանա և չթեփոտի


18:45 , 6 ապրիլ, 2019

Չոր մաշկը և ձգվածության զգացողությունը շատ տհաճ պահեր են որոնք անհանգստություն են պատճառում։ Հաճախ դա լինում է շատ ցուրտ կամ շատ շոգ եղանակին։ Սակայն, եթե չորությունն ու թեփոտումը դուք չեք կապում կլիմայական պայմանների հետ, ապա պետք է պատճառն այլ տեղ փնտրել։

Մաշկաբանները նշում են, որ մաշկի խոնավության պակասությունը կարող է կապ ունենալ ինչպես ճիշտ խնամքի հարցերի, այնպես էլ որոշ հիվանդությունների հետ։ Տեսնենք, թե որոնք են մաշկի չորության առավել տարածված պատճառները.

Ելնելով վերը նշված պատճառներից՝ կարելի է կանոններ սահմանել, որոնք կկանխեն մաշկի չորացումն ու թեփոտումը։ Ի՞նչ է կարելի անել։

Առաջին հերթին շատ տաք ցնցուղ չընդունել, իսկ սկրաբային միջոցները շաբաթական մեկ անգամից ավել չօգտագործել։ Լողանալուց հետո մարմնին անպայման խոնավեցնող քսուկներ քսել, լոսյոններ, բնական յուղեր, մաշկի բնական խոնավությունը պաշտպանիչ թաղանթի շնորհիվ պահպանելու համար։

Ընդ որում, աշխատեք գնել հիգիենայի միջոցները հնարավորինս առանց բույրերի և գույների, քսեք դրանք բավարար շերտով խոնավ մաշկի վրա։

Եթե նույնիսկ բոլոր խորհուրդները կիրառելուց հետո չորության զգացողությունը չի անցնում, անպայման բժշկի դիմեք։ մաշկի չորությունը կարող է հիվանդությունների նշան լինել, որոնց թվում են.

Հուսով ենք, որ նշված խորհուրդները կօգնեն ձեզ գտնել և վերացնել չոր մաշկի խատճառները։