Մտավարժանքի առաջարկ ԱԱԾ-ի պետին՝ SPAYKA-ի գործով


18:24 , 6 ապրիլ, 2019
Խնդիրը չի վերաբերելու SPAYKA-ի հարկային պարտավորություններին, այլ նախկին և ներկա իշխանությունների առնչությանը Հայաստանում ձևավորված լոջիստիկ կենտրոնի վերացմանը կամ տարածաշրջանային շուկայից դուրս մղմանը։ 2019 թվականի մարտի 16-ին Gebruder Weiss ավստրիական ընկերությունը Վրաստանում բացեց տարածաշրջանի ամենամեծ լոջիստիկ կենտրոնը՝ 90 հազար քառ․մ․ տարածքով, որն իրականացնելու է մեծ ծավալով տրասնպորտային և տրանզիտ օպերացիաներ։Եթե Հայաստանը, ի դեմս SPAYKA-ի, այլևս չկարողանա իրականացնել լոջիստիկ և տրանսպորտային ծառայություններ Հայաստանից դեպի ԵՏՄ երկրներ, ապա դա կանի Gebruder Weiss-ը։
Պատահական էր, թե՝ ոչ, մարտի 16-ից հետո կտուկ ակտիվացան Ավստրիա-Հայաստան և Վրաստան-Հայաստան բարձր մակարդակի քաղաքական քննարկումները, որոնց օրակարգում կար նաև տրանսպորտային համագործակցությունը։
Հիմա ԱԱԾ-ի համար հանելուկ․նախկին իշխանավորներն են ինչ-որ ″բանի″ դիմաց գցում կամ հրաժարվում SPAYKA-ի լոգիստիկ ներուժից, թե ներկա իշխանության որոշ օղակներում ինչ-որ ″բանի″ դիմաց, նման մեթոդներով ″կանաչ″ ճանապարհ են բացում դեպի հայկական շուկա ավստրիական ընկերության համար։