ԱՄՆ-ում Չինաստանից երկու ուսանողների խարդախության մեջ են մեղադել, հաղորդում է NPR-ը:
Նշվում է, որ նրանք սպասարկման կենտրոններում iPhone-ի հազարավոր կեղծ հեռախոսներ իսկականներով են փոխել։
Յանյան Չժոուն և Ցյուաբն Ցզյանը 2017-ի ապրիլից 2018-ի մարտ Apple-ի սպասարկման կենտրոններ են տարել 3069 կեղծ հեռախոս:
Ուսանողները գաջեթները վերանորոգման կենտրոններ են հանձնել՝ իրենց ծանոթներին ևս խնդրելով դա անել։
Միջադեպերի շուրջ կեսի ժամանակ կեղծ հեռախոսը փոխել են նորով և իսկականով: Չինացիները սարքերը ուղարկել են հայրենիք՝ շահույթն իրենց թողնելով:
Դատական փաստաթղթերի համաձայն՝ Չժոուն և Ցզյանը կարողացել են 1493 նոր հեռախոս ստանալ, ինչը Apple-ին 896.8 հազար դոլարի վնաս է հասցրել։
Խարդախությունը բացահայտել է ԱՄՆ-ի Մաքսային և սահմանային վերահսկման ծառայությունը: Մաքսային աշխատակիցները ուշադրություն են դարձրել ուսանողներին այն բանից հետո, երբ նրանց անունով կեղծ հեռախոսներով 5 ծանրոց է ստացվել:
Ցուցմունք տալու ժամանակ երկու ուսանողները հայտարարել են, որ չեն իմացել, որ իրենց կեղծ հեռախոսներ են ուղարկել: