Անհայտ անձինք կոտրել են Ախալքալաքի Ճգնավորի վանքի սրբապատկերները, խաչերը, քանդակները. հոգևորականները այցելել են վանդալիզմի ենթարկված վանք (Photo)


14:00 , 6 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է․

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանն այցելել է Ճգնավորի վանք, որտեղ երկու օր առաջ, անհայտ անձինք կոտրել ու փչացրել էին սրբապատկերները:

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից հայտնում են, որ ապրիլի 5-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ուխտավորաբար այցելեցին 12-րդ դարի Ճգնավորի վանք, որը ապրիլի 3-ին ենթարկվել էր վանդալիզմի:

Հոգևոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում: Սրբավայրում Գերաշնորհ Սրբազան Հայրն ու Հոգեշնորհ Հայր Սուրբը աղոթեցին և շարականներ երգեցին և մեծ ցավ ապրեցին տեսնելով վանդալիզմի հետքերը: Հոգևոր հայրերը դատապարտում են կատարվածը և համոզմունք հայտնում, որ սա ամենայն հավանականությամբ ոչ հավասարակշիռ մարդկանց կողմից է կատարվել, քանի որ մատուռում չի եղել որևէ արժեքավոր իր, որը կարող է հետաքրքրություն առաջացնել: Կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ