Վերմակներ, վրաններ, այլ անհրաժեշտ պարագաներ․ ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ի հետ համատեղ Իրան ուղարկվող մարդասիրական օգնության մասին (Photo)


13:45 , 6 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է․

Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունները մարդասիրական օգնություն կցուցաբերեն ջրհեղեղից տուժած Իրանին: Այդ մասին հայտնում է «РИА Новօсти»-ն՝ ՌԴ ԱԳՆ կայքին հղումով։

«Ջրհեղեղը շատ լուրջ վնաս է հասցրել ագրոարդյունաբերական համալիրին, ենթակառուցվածքներին և մի շարք նահանգներում բնակելի տներին: Ստեղծված իրավիճակում, իրանական կողմի դիմումի հետ կապված, Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարությունները համատեղ ուժերով մարդասիրական օգնություն կցուցաբերեն իրանական կողմին՝ ավելի քան 4000 միավոր նյութական ռեսուրս ուղարկելով երկիր (վրաններ, վերմակներ և այլ խիստ անհրաժեշտ պարագաներ)»,- գրված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

A family wade through the water outside destroyed buildings carrying blankets and bottles

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ