Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել իր և Սեբուհի նոր տեսահոլովակի նկարահանումներից


13:30 , 6 ապրիլ, 2019

Երգչուհի Սիրուշոն այս օրերին ԱՄՆ-ում է, որտեղ Սեբուհի հետ նոր տեսահոլովակ են նկարահանում: Սա արդեն նրանց երկրորդ համագործակցությունն է: 

Երգչուհին այսօր իր Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել տեսահոլովակի նկարահանումներից և ցույց տվել կերպարներից մեկը: Անդավաճան մնալով իր ոճին՝ երգչուհին կրկին համադրել է մոդեռն հագուստը հայկական էլեմենտների հետ: