Բրինձը եփում ենք աղաջրի մեջ։

Գազարն անցկացնում ենք քերիչով, իսկ սոխն ու սխտորը՝ մանր կտրատում։

Սոխն ու սխտորը տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ, ավելացնում ենք գազարն ու սոյայի սոուսը։ Տապակում ենք մոտ 5 րոպե, ապա հանում ենք կրակի վրայից ու թողնում, որ սառչի, այնուհետև ավելացնում ենք եփած ձուն, բրինձն ու աղացած սև պղպեղը։

Ձևավորում ենք կոտլետները։ Ստացվում է մոտ 12 կոտլետ, որոնք թաթախում ենք պաքսիմատի մեջ։

Կոտլետները երկու կողմից տապակում ենք, ապա դնում ենք թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա, որից հետո մատուցում ենք տաք վիճակում։
