ՀՀ վարչապետի նման արտահայտությունը բացահայտում ա պետության վերաբերմունքը հարստության ու հարստանալու նկատմամբ


10:14 , 6 ապրիլ, 2019

Մի պահ տեսականորեն պատկերացնենք, որ ՀՀ-ում կա էնպիսի գազալցակայան, որն «օրենքով աշխատելու» դեպքում կսնանկանա։ Ի՞նչ ա պետք անել էդ դեպքում։

Ըստ ՀՀ վարչապետի՝ թող սնանկանա։

Ստեղ «սնանկանալ» բառը պետք չի հասկանալ ուղղակի իմաստով։ Իհարկե, գազալցակայանը չի սնանկանա, բայց «օրենքը պահելու» արդյունքում դրա տերը ֆինանսապես կտուժի։

Ֆորմալ առումով ամեն ինչ ճիշտ ա։ Օրենքը պետք ա «պահել»։ Եթե օրենքը «պահելու» արդյունքում բիզնեսը սնանկանում ա, կամ բիզնեսի տերը ֆինանսապես տուժում ա, ապա էդպես էլ պետք ա լինի։

Բայց ՀՀ վարչապետի նման արտահայտությունը բացահայտում ա պետության վերաբերմունքը հարստության ու հարստանալու նկատմամբ։

Ես կարծում եմ, որ ստեղ կա պետության փիլիսոփայության հարց։ Պետությունն ունի երկու տարբերակ․

1. Սահմանել էնպիսի օրենսդրական դաշտ, որ անձինք կարողանան օրինական ճանապարհով ՄԵԾ հարստություն կուտակել։ Եթե որևէ օրենք խանգարում ա մեծ հարստություն կուտակելուն, ապա փոխել այն։

2. Սահմանել էնպիսի օրենսդրական դաշտ, որ օրինական ճանապարհով «օլիգարխ» դառնալը փաստացի անհնար լինի։ Եթե որևէ մեկը «բողոքում ա» նրանից, որ օրենքն իրան թույլ չի տալիս հարստանալ, ապա ասել, որ «ինչքան ունեք, հերիք ա»։ Պահեք օրենքն ու հարստացեք էնքան, ինչքան որ օրենքը թույլ ա տալիս։

Ես ավելի հակված եմ առաջին տարբերակին։ Իհարկե, շատ խնդիրներ առաջացնող տարբերակ ա, բայց պետք ա աշխատել հենց էդպիսի պետություն ունենալու ուղղությամբ։

Իսկ մեր պետությունը բացեիբաց գնում ա երկրորդ տարբերակով։