Բրիտանուհին իր հղիության մասին իմացել է ծննդաբերելուց 45 րոպե առաջ


09:57 , 6 ապրիլ, 2019

Մեծ Բրիտանիայի Գլազգոյի բնակչուհի Էմմալուիզ Լեգեյթն իր հղիության մասին իմացել է ծննդաբերելուց 45 րոպե առաջ: Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը:

Էմմալուիզ Լեգեյթն ասել է, թե մտքով անգամ չէր կարող անցնել, որ հղի է, քանի որ մինչ ծննդաբերությունն իր որովայնը նորմալ տեսք ուներ:

«Ինձ մոտ ոչ մի ախտանշան չկար»,- հայտարարել է նա: