Կրկին միասին, կրկին կողք-կողքի. Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնը չեն թաքցնում իրենց սիրավեպը


22:15 , 5 ապրիլ, 2019

Կարծես թե Ջենի և Բրեդի մոտ ամեն ինչ իսկապես լուրջ է: Փիթի և Ջոլիի աղմկոտ բաժանումից հետո ամուսնալուծվեցին նաև Էնիսթոնն ու Թերուն: Այն ժամանակ բոլորը կատակում էին, որ հաստատ Փիթի համար է: Բայց հիմա կատակը դադարել է ծիծաղելի լինելուց: Դեռ անցյալ տարվա վերջին Բրեդին և Ջենիֆերին նկատել են ռեստորանում ժամադրության ժամանակ, իսկ այս տարի Փիթը եկել է Ջենի ծննդյան օրը, հրապարակավ նրանից ներողություն խնդրել և ամբողջ երեկո անցկացրել հոբելյարի կողքին:

Ավելին՝ մի քանի օր առաջ զույգը ռոմանտիկ հանգստյան օրեր է անցկացրել Մալիբուում: Պապարացիները նրանց «բռնացրել են» ռեստորանում, հետո նրանք զբոսնել են, և ամեն ինչ ավարտվել է կրքոտ համբույրով: Արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ զույգին մոտ կանգնած աղբյուրի տեղեկության համաձայն՝ նախկին ամուսինների միջև իսկապես սիրավեպ կա:

Փիթի երկրպագուները բաժանվել են երկու ճամբարների. ոմանք ուրախ են Բրեդի և Ջենիֆերի վերամիավորման համար, իսկ մյուսները հույս ունեն, որ Փիթը կհաշտվի Ջոլիի հետ: