Գեղեցկության սրահ այցելելուց հետո կնոջ դեմքին սարսափելի այրվածքներ են մնացել


18:20 , 5 ապրիլ, 2019

Ավստրալիայի Մելբուռն քաղաքից Լիլիան Փոլը գեղեցկության սրահ է այցելել լազերային էպիլյացիա կատարելու համար և սարսափելի այրվածքներ է ստացել: Նա հիմա ստիպված է դեմքը թաքցնել արեգակի լույսից: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը։

Լիլիանը տեղական կոսմետիկական սրահում փորձել է դեմքի մազերի հեռացման իր համար նոր միջամտությունը: Սեանսից հետո նա «տանջող ցավ» է զգացել եւ անմիջապես կլինիկա է գնացել: Բժիշկների խոսքով՝ նա դեմքի մաշկի բազմաթիվ այրվածքները ստացել էր լազերային էպիլյացիայի հետեւանքով (ավելի շուտ՝ տեղի ունեցածի պատճառը Լիլիանի թուխ մաշկն էր. սովորաբար թուխ մաշկի դեպքում, ինչպես նաջ արևայրուքի առկայությամբ լազերային էպիլյացիան հակացուցված է):

Նրանք նախազգուշացրել են, որ Լիլիանի մաշկը կարող է վերականգնվել մեկ ամսից մինչև մի քանի տարի ժամանակահատվածում: Աղջիկը ստիպված էր աշխատանքից դուրս գալ և 2 ամիս տանն է անցկացրել՝ խուսափելով արեգակի ուղիղ ճառագայթներից:

«Այնքան ցավոտ էր: Ես շաբաթական 2 անգամ հանում էի այրված մաշկը: Հիմա ինձ հարմարավետ զգալու համար օգտվում եմ երանգային կրեմից»,- պատմում է նա: