«Սպայկա» ընկերության տնօրենը ձերբակալվել է. ՊԵԿ-ն առայժմ մանրամասներ չի հայտնում


12:30 , 5 ապրիլ, 2019

Armenpress.am-ը գրում է․

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Վերջինս նաև հաստատել է, որ ՊԵԿ հետաքննական վարչությունը ընկերությունում ստուգումներ է անցկացրել:

«Արմենպրես»-ը, փորձեց մանրամասներ ճշտել «Սպայկա» ընկերության տնօրենի ձերբակալության մասին: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ այս պահին ավելացնելու ոչինչ չկա՝ խոստանալով ավելի ուշ հաղորդագրություն տարածել: