Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. հրազենային վիրավորում ստացած անձը տեղափոխվել է հիվանդանոց


12:00 , 5 ապրիլ, 2019

Armenpress.am-ը գրում է․

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ապրիլի 5-ին՝ ժամը 8-ն անց 20-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի 90 շենքի մոտ կրակոցներ են հնչել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 57-ամյա մի տղամարդ թմբուկավոր ատրճանակով կրակոցներ է արձակել հիշյալ շենքի 40-ամյա մի բնակչի ուղղությամբ։

Վերջինս հրազենային վնասվածքներ է ստացել:

Կրակոցներ արձակած տղամարդուն ոստիկանության ծառայողները սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել բաժին։ Հրազենային վիրավորում ստացած քաղաքացին տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հանգամանքները պարզվում են։