Միայն նոյեմբեր ամսվա ընթացքում Իսրայելի վրա 500 հրթիռ է արձակվել, բայց դրա արդյունքում մարդիկ չեն թողնում իրենց հայրենիքը


10:48 , 5 ապրիլ, 2019

Պաշտպանության նախկին նախարար Լիբերմանի հարցազրույցն եմ կարդում, ասում ա՝ մենակ նոյեմբեր ամսվա ընթացքում Իսրայելի վրա արձակվել ա 500 հրթիռ։ Ու էդ պետությունը զարգանում ա նման պայմաններում։ Հասկանալի ա, որ տեղի բնակչության արձագանքները բացասական են լինելու, ո՞վ չի ուզում խաղաղ ապրել, բայց դրա արդյունքում մարդիկ չեն թողնում ու փախչում իրենց հայրենիքից։ 

ՀԳ. Մի պահ պատկերացրեք՝ այդ իրավիճակը տեղափոխենք Արցախ կամ Հայաստան-Ադրբեջան դիմակայություն։ Ես չեմ պատկերացնում անգամ տեսականորեն, եթե մեկ հրթիռ արձակվի Հայաստանի ուղղությամբ։ Առանց մեկնաբանությունների...