Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար` դժվարանցանելի


10:29 , 5 ապրիլ, 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների համար` դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: