«Ժողովուրդ». Բյուջեից դատական համակարգին 1 մլրդ 845 մլն դրամ գումար է փոխանցվել պարգևավճարների համար, բայց այն չի բաշխվել, ընթացակարգ չկա
10:40 , 5 ապրիլ, 2019
«Դատական համակարգի աշխատակիցները փաստի առաջ են կանգնել: Օրենքով սահմանված կարգով՝ դատական համակարգին բյուջեից գումար է փոխանցվել աշխատակիցներին պարգևավճար տալու համար, սակայն այն չեն կարող ըստ նպատակի օգտագործել:
Պատճառն այն է, որ այդ գումարը բաշխելու ընթացակարգ չկա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը չի հերքել այդ լուրերը՝ ասելով. «1 միլիարդ 845 միլիոն դրամ հատկացված է դատական համակարգին՝ ողջ անձնակազմին, պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ տողով առանձին:
Գումարը մինչ օրս չի օգտագործվել, որևէ մեկն այդ տողից որևէ դրամ պարգևատրում չի ստացել, քանի որ տարեսկզբից ստացել եմ լիազոր մարմնի գրությունը, որ պետք է սահմանվի կարգ այդ գումարի բաշխման համար: Քանի կարգը սահմանված չէ, որոշել ենք ինքնագործունեությամբ չզբաղվել և սպասել այդ կարգի ընդունմանը կամ մշակմանը»:
Իսկ փաստաթուղթը, ըստ Փոլադյանի, պետք է ընդունի ՀՀ կառավարությունը՝ հանձին ՀՀ ֆինանսների նախարարության»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: