Վանա կատուների թիվը տարեցտարի աճում է


21:30 , 4 ապրիլ, 2019

Panorama.am-ը գրում է․

Թուրքիայում տեղացիների և զբոսաշրջիկների շրջանում մեծանում է հետաքրքրությունը վանա կատուների նկատմամբ:

Էրմենիհաբերը գրում է, որ տարեցտարի աճում է վանա կատուների թիվը և այդ կատուները որակապես փոխվում են: Այս մասին հայտնել է «Վանա կատուների ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Աբդուլլահ Քայան: Կենտրոնը հիմնվել է 1987թ. և զբաղվում է հենց այս կատուների բուծմամբ:

Կատվի այս տեսակը տարեկան 3 անգամ ձագ է տալիս:

Քայայի փոխանցմամբ` 2019թ. միայն մարտին ծնված ձագերի թիվը հավասար է 3-4 տարի առաջ 1 տարում ծնված ձագերի թվին:

Ուսումնասիրություների կենտրոնի ղեկավարը նշում է, որ իրենց նպատակն է, որ Թուրքիայում` մասնավորապես Վանում, յուրաքանչյուր տանը լինի մեկ վանա կատու: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։