Մրցավարը ինքն իրեն հեռացրել է դաշտից


23:43 , 17 հունիս, 2013

Ֆուտբոլի պատմության մեջ երկու դեպք է հայտնի, երբ մրցավարը ինքն իրեն կարմիր քարտ է ցույց տվել և հեռացել դաշտից: Մեկը Էնդի Ուեյնն է, ով «Պիտերբորո Նորթ Էնդ» - «Ռոյալ Մեյլ» խաղի ժամանակ ինքն իրեն հեռացրել է, որպեսզի խուսափի դարպասապահի հետ կոնֆլիկտից, իսկ մյուսը Մելվին Սիլվեստրն է, ով «Սաութհեմպտոն Արմս» - «Հերդսֆորդ Տարրանտ Բրիթիշ» խաղի ժամանակ ֆուտբոլիստի հետ կռվի բռնվելու համար իրեն պատժել է կարմիր քարտով: