«Փաստ». Իշխանության ներսում ակնհայտ թիմային բաժանումներ են տեղի ունենում. «հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին»
09:40 , 4 ապրիլ, 2019
«Նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության աշխատակազմում աշխատանքից ազատվել են վարչապետի արարողակարգի պետ Ալեքսանդր Մխիթարյանը, կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտա Ազարյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Եթե սրան գումարենք նաև Հայկ Այվազյանի ազատումը, ստացվում է, որ եթե սկզբնական շրջանում ՀՀԿ-ականներին և, այսպես կոչված, «այլախոհներին» էին աշխատանքից ազատում և մաքրում իրենց շրջապատը, ապա հիմա «հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին»:
Դա պայմանավորված է նրանով, որ իշխանության ներսում ակնհայտ թիմային բաժանումներ են տեղի ունենում, և յուրաքանչյուր բլոկը փորձում է ճիշտ դիրքավորվել իշխանական տիրույթում, իսկ ձևավորված թիմերը միմյանց ոչնչացման գործընթաց են սկսել: Այստեղ միակ բացառությունը երևի թե Մարգարիտա Ազարյանն է, ով, ըստ մեր տեղեկությունների, ազատվել է իր դիմումի համաձայն՝ թոշակի անցնելու կապակցությամբ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: