22:20 , 3 ապրիլ, 2019
Aysor.am-ը գրում է.
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը պատասխանել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Պալադինոյի հայտարարությանը, որը մինչ այդ ասել էր, որ ԱՄՆ-ը կոչ է անում թուրքական իշխանություններին ճանաչել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Ոչ մի պետություն իրավունք չունի դուրս գալ դեմոկրատիայի շրջանակից և միջամտել այլ երկրների ընտրական գործընթացներին, ինչպես նաև իրեն համարել որպես քվեարկության արդյունքների լեգիտիմության օրինական աղբյուր», - նշել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։