Քիմ Քարդաշյանը բացահայտել է չորրորդ երեխայի մասին գաղտնիքը


22:00 , 3 ապրիլ, 2019

38-ամյա Քիմ Քարդաշյանը և նրա 41-ամյա ամուսինը՝ Քանյե Ուեսթը չորրորդ երեխային են սպասում։ Գաղտնիք չէ, որ զույգը տղա է ունենալու, որին լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը։

Վերջերս «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի ժամանակ Քիմը հայտարարել է, որ շատ է անհանգստանում չորրորդ երեխայի ծնունդից առաջ։ Նրա խոսքով՝ երեխան շատ շուտով լույս աշխարհ կգա՝ 2019թ․ մայիսին։ Բացի դրանից՝ Ջիմ Քիմելի շոուի ժամանակ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ինքը և Քանյեն մտադիր են իրենց որդուն անվանել Ռոբ՝ ի պատիվ Քիմի կրտսեր եղբոր։