ԵՄ-ն այլեւս չի տա Brexit-ի կարճ հետաձգումներ, եթե գործարքին հավանություն չտրվի մինչեւ ապրիլի 12-ը. Յունկեր


18:10 , 3 ապրիլ, 2019

Armenpress.am-ը գրում է.

Եվրամիությունը չի համաձայնի հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի նոր հետաձգմանը, եթե թագավորության խորհրդարանը մինչեւ ապրիլի 12-ը հավանություն չտա Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 3-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:

«Ապրիլի 12-ը վերջնաժամկետն Է Համայնքների պալատի կողմից դուրս գալու մասին համաձայնագրի հաստատման համար: Եթե դա տեղի չունենա մինչեւ այդ ժամկետը, ապա ոչ մի կարճ հետաձգում այլեւս չի լինի»,- ասել Է նա: Յունկերի խոսքով՝ «կոշտ» Brexit-ի սցենարը, ըստ որի Մեծ Բրիտանիան Եվրամիությունը կլքի առանց համաձայնագրի, «շատ հավանական» Է դառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: