Պենտագոնը հերքում է ԱՄՆ-ում թուրք օդաչուների վերապատրաստումը դադարեցնելու մասին լուրերը


17:50 , 3 ապրիլ, 2019

Panorama.am-ը գրում է.

Պենտագոնը հերքել է ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահի այն հայտարարությունը, թե  նոր սերնդի ամերիկյան F-35 կործանիչների համար պատրաստություն անցնող թուրք օդաչուներիի ուսուցման գործընթացը կասեցվել է։ Այս մասին գրում է Էրմենիահաբերը։

Պենտագոնի խոսնակ կապիտան Մայք Էնդրյուսը տվել է հետևյալ պարզաբանումը. «Թուրք օդաչուները շարունակում են պատրաստություն անցնել Արիզոնա նահանգի Luke ռազմաբազայում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: