Իտալացի գիտնականները հայտնել են տարեց մարդկանց կյանքը երկարացնելու մեթոդը


18:00 , 3 ապրիլ, 2019

Իտալիայում ավագ սերնդի խնդիրների ուսումնասիրման կենտրոնի գիտնականներն ապացուցել են, որ տնային կենդանիները երկարացնում են իրենց տերերի կյանքը:

Կենդանիները, հատկապես շները, նպաստում են իրենց տարեց տերերի ֆիզիկական լավ վիճակի պահպանմանը:

Image result for способ продлить жизнь пожилым людям

Վիճակագրության համաձայն՝ Իտալիայի 65 տարեկանից բարձր բնակիչների 70%-ը տնային կենդանիներ ունի: Տարեց իտալացիների գրեթե կեսը տանը շուն է պահում:

Կենդանիները տարեց քաղաքացիներին ստիպում են ավելի երկար պահպանել ֆիզիկական և հոգեկան առողջությունը:

Image result for пожилым людям

Կենդանիների դրական ազդեցության հիմնական պատճառը նրանց ցանկացած եղանակի դեպքում զբոսանքի տանելու անհրաժեշտությունն է, ինչը փոխարինում է ֆիզիկական վարժություններին: Բացի այդ՝ կարևոր է նաև «մտերիմ կենդանի էակի» ընկերակցությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: