Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ ղեկավար կազմին տեղեկացրեց առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին


16:00 , 3 ապրիլ, 2019

168.am-ը գրում է․

Ապրիլի 3-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության ղեկավար կազմի հետ անցկացրեց ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն:

Նախարարը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին և իրավասու պաշտոնատար անձանց հանձնարարեց ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Արդյունավետ փոփոխությունների նպատակով ծավալվեց աշխույժ քննարկում: