Զատիկի ձվերը ներկելու հետաքրքիր եղանակներ


14:50 , 3 ապրիլ, 2019

Եղանակ 1.

Սկզբում ձվերը ներկեք բաց երանգների գույներով, հետո ներկված ձուն թաթախեք ավելի մուգ երանգի գույնի մեջ՝ նախօրոք դրան խառնելով 1 թեյի գդալ ձեթ: Արդյունքը շատ գեղեցիկ է․

Եղանակ 2

Բաժակի մեջ սկզբում շատ քիչ ջրով ստացեք մուգ գույն։ Չափը պետք է լինի այնքան, որ ձուն միայն մի մասով մտնի մեջը: Թաթախեք ձուն, ներքևը թող մուգ ներկվի, այնուհետև ներկի վրա մի փոքր ջուր ավելացրեք, որ գույնը նոսրանա, և մի փոքր շերտ էլ ավելի բաց ներկվի, հետո կրկնեք գործողությունը, մինչը ձուն ամբողջովին ներկվի: Օրինակը՝ նկարում․