Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
13:32 , 3 ապրիլ, 2019
Ապրիլի 2-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի խորհուրդը հայազգի Արա Նաջարյանին քաղաքապետ է ընտրել: Այս մասին ասված է քաղաքապետարանի մամուլի հաղորդագրության մեջ:
Այս պաշտոնում Նաջարյանը կփոխարինի Զարեհ Սինանյանին, որը քաղաքապետ էր ընտրվել անցած տարվա ապրիլին մեկ տարի ժամկետով:
Նաջարյանը Գլենդելի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 4-րդ անգամ: Առաջին անգամ նա քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2005թ.-ին:
Գլենդել քաղաքը գտնվում է Լոս Անջելեսի հյուսիսում: Քաղաքի բնակչությունը գերազանցում է 200 հազարը, որի մեկ երրորդից ավելին ազգությամբ հայեր են: