Փաշինյանի կինն Ալիևի կնոջ հետ նույն օդանավում չի եղել. մամուլի քարտուղարը հերքում է լուրը


13:20 , 3 ապրիլ, 2019

Armeniasputnik.am-ը գրում է․

Տեղեկություններ են տարածվել, թե նա և Ադրբեջանի նախագահի կինը ԱՄՆ են մեկնել նույն ինքնաթիռով։

Նիկոլ Փաշինյանի տիկնոջ մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը հերքում է ԶԼՄ–ներում և սոցանցերում տարածված լուրը, թե Աննա Հակոբյանն ԱՄՆ է մեկնել այն նույն ինքնաթիռով, որում եղել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը` Մեհրիբան Ալիևան։

«Նման բան չկա, հերքում եմ միանշանակ, Աննա Հակոբյանն ԱՄՆ Փարիզով չի մեկնել»,– Sputnik Արմենիային այս մասին ասաց Հասմիկ Հարությունյանը։

Նշենք, որ ԶԼՄ–ներում և սոցանցերում տարածվում է Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ, որում նշված է, թե Հակոբյանն ու Ալիևան նույն ինքնաթիռով են Փարիզից մեկնել ԱՄՆ, ընդ որում` նրանք իրար կողք են նստած եղել։

Հակոբյանն ԱՄՆ է մեկնել ապրիլի 1-ին։ Նրան ուղեկցում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ