«Ժամանակ». Սիրիայում ականի պայթյունից ոտնաթաթը կորցրած հայ սակրավորին, որ դասակի հրամանատարն էր, փոխարինող չեն կարողանում գտնել


10:10 , 3 ապրիլ, 2019

«Մարտի 7-ին Սիրիայում ականի պայթյունի հետևան­քով ոտնաթաթը կորցրած հայ սակրավորը, մեր տեղե­կություններով, Սիրիայում գտնվող հայկական հումա­նիտար առաքելության կազ­մում գործող սակրավորների դասակի հրամանատարն է:

Նա մինչև այժմ գտնվում է Մոսկվայում և բուժման ավարտից հետո վերադառ­նալու է Երևան: Իսկ այս ըն­թացքում Հայաստանում չեն կարողացել գտնել համապա­տասխան պատրաստություն ունեցող սպայի, որը կհամա­ձայնվեր մեկնել Սիրիա և ստանձնել հրամանատարի պարտականությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: