Քեյթ Միդլթոնին ակնհայտորեն ոգևորում է արքայադուստր Դիանայի կերպարը


23:00 , 2 ապրիլ, 2019

Բրիտանիայի արքայական ընտանիքում գտնվելու 10 տարիների ընթացքում Քեյթ Միդլթոնն աչքի է ընկնում յուրահատուկ ոճով։ Այնուամենայնիվ, նրան շարունակում են համեմատել ամուսնու մոր՝ արքայադուստր Դիանայի հետ։

Երբեմն Քեյթը դիտավորյալ արքայադուստր Դիին հիշեցնող ոճ է ցուցադրում, ինչպես, օրինակ, 2018թ․ արքայազն Լուիի ծնունդից հետո ծննդատնից դուրս գրվելիս։ Դքսուհին ակնհայտորեն ոգևորված էր Դիանայի կերպարով, երբ վերջինս 34 տարի առաջ, նորածին Հարիին գրկած, լուսանկարվել էր Սուրբ Մարիամ հիվանդանոցի աստիճաններին։