«Գահերի խաղը» ֆիլմի աստղը պատմել է նկարահանումների ժամանակ ցուցաբերված խտրականության մասին


22:00 , 2 ապրիլ, 2019

Դերասանուհի Սոֆի Թյորները, որը հայտնի է «Գահերի խաղը» ֆիլմում Սանսա Սթարկի դերով, հայտնել է սերիալի նկարահանումների ժամանակ անհավասար աշխատավարձի մասին: Այս մասին գրում է Harper’s Bazaar ամսագիրը:

Դերասանուհու խոսքով՝ նրա գործընկեր Քիթ Հարինգթոնը, որ խաղացել է Ջոն Սնոուի դերում, ավելի շատ գումար է ստացել նկարահանումների համար: «Քիթ Հարինգթոնը ինձնից ավելի շատ գումար է ստացել, բայց նրա սյուժետային գիծն ավելի երկար էր: Վերջին սերիաներում, օրինակ, նա խելագար բաներ ուներ, օրինակ, 70 գիշերային նկարահանումներ, որոնք ես այնքան էլ շատ չունեի: Եվ ես ասացի. «Գիտեք, թողեք այդ գումարը»,- ասել է Թյորները` բացատրելով, որ կինոարդյունաբերության մեջ հավասար վճարները բարդ թեման է:

Իր հարցազրույցում նա հայտարարել է, որ ինքը #MeToo շարժման կողմնակից է և հանդես է գալիս, կանանց և տղամարդկանց աշխատանքը հավասարապես, առանց խտրականության վճարելու օգտին: