Եգիպտոսում հայտնաբերել են Ռամզես Երկրորդի կորած պալատը


20:20 , 2 ապրիլ, 2019

Ամերիկացի հնագետները Աբիդոսում Ռամզես II փարավոնի տաճարի մոտ փարավոնի խորհրդանշաներով զարդարված շինություն են հայտնաբերել: Ենթադրվում է, որ դա փարավոնի պալատն է՝ գրում է Luxor Times-ը:

Հնէաբանների արդեն հայտնի տաճարում կատարված պեղումների ժամանակ գտել են այլ շինություն տանող քարե անցուղի, որի վրա օգտագործվել են նույն հիերոգլիֆները, ինչ որ տաճարի հիմքում: Այս հատվածի պատերը պատրաստված են հում աղյուսից, իսկ հատակը` կրաքարային սալերից:

Related image
Հին հուշարձանների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա ալ-Վազիրին հայտարարել է, որ շենքը նման է գտնվող Ռամզես II-ի հոր՝ Սեթ Առաջինի համալիր շինությանը, որ գտնվում է պալատից 300 մետր հեռավորության վրա: Նա նաև նշել է, որ որոնումը թույլ կտա վերանայել 160 տարի առաջ հայտնաբերված տաճարի նախագիծը:

Related image