Facebook-ը կբացահայտի սոցցանցի գլխավոր գաղտնիքը


20:00 , 2 ապրիլ, 2019

Facebook սոցցանցը նոր հնարավորություն կթողարկի։ Այն օգտատերերին թույլ կտա իմանալ, թե ինչպես են ալգորիթմերը որոշում՝ ինչ ցույց տալ նորությունների ժապավենում, հաղորդում է The Verge-ն։

Դրա համար անհրաժեշտ կլինի սեղմել «Ինչու եմ ես տեսնում այս հրապարակումը» կոճակը։ Դրանից հետո օգտատերը կտեսնի, թե ինչն է պատճառը, որ այդ հաղորդագրությունն իր նորությունների ժապավենում է հայտնվել։ Այդ հնարավորությունը կսկսի գործել մայիսի 2-ից։

Image result for Facebook раскроет главный секрет социальной сети
«Ինչու եմ ես տեսնում այդ հրապարակումը» կոճակը կգտնվի ցանկում, նորությունների ժապավենում յուրաքանչյուր հրապարակման վերին անկյունում։