ՏԻՄ ընտրություններից հետո Մուշում արգելվել է ցույցեր կազմակերպել


19:20 , 2 ապրիլ, 2019

Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի քրդաբնակ Մուշ նահանգում 15 օրով արգելվել է կազմակերպել հանրահավաքներ, ցույցեր, երթեր, ինչպես նաև կազմակերպել մամուլի ասուլիսներ։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Ըստ նահանգապետարանի՝ նման որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով և «սադրիչ» գործողություններից խուսափելու համար։

Նշենք, որ Մուշ նահանգում Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-ԱԶԿ)  մարտի 31-ին տեղի կայացած ՏԻՄ ընտրություններում պարտություն էր կրել՝ զիջելով իշխող «Արդարություն և զարգացում»  կուսակցությանը (ԱԶԿ-AKP)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։