Օգոստոսի 1-ից Նիդեռլանդներում կգործի դեմքը ծածկող հագուստ կրելու մասնակի արգելքը


18:15 , 2 ապրիլ, 2019

Նիդեռլանդների կառավարությունը հաստատել է օրենքը, որը մասնակիորեն արգելում է դեմքը ծածկող հագուստը։

Նշվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։ Այդ պահից կրթական և առողջապահական հաստատություններում, ինչպես նաև հասարակական տրանսպորտում և կառավարական շինություններում կարգելվի դեմքը ծածկող հագուստ կրել։

Խոսքը վերաբերում է նիքաբներին, բալակլավաներին, մոտոցիկլետների համար նախատեսված սաղավարտներին։ Օրինազանցներին մինչև 410 եվրո տուգանք է սպառնում։