Կառավարությունն անցել է Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումների դեմ մեղադրանքներից պաշտպանության գործին


17:33 , 17 հունիս, 2013

Կառավարությունն ամբողջ ծավալով անցել է Վերահսկիչ պալատի հայտնաբերած բացահայտումների ու չարաշահումների դեմ մեղադրանքներից պաշտպանության գործին: Կառավարության անդամները, մեկը մյուսի ետեւից, ամեն մեկն իր գործառութային ու ոլորտային մասով կասկածի տակ է դնում պետական միջոցների կողոպուտի մասին բացահայտված փաստերը: Օրինակ՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այդ փաստերի առումով տալիս է ընդհանրական գնահատական, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը անդրադառնում է իրավական տեսակետից եւ այլն: Միտումն ու նպատակը մեկն է`պաշտպանվել ու արդարանալ: Իսկ հայտնի է, որ եթե արդարանում են, ուրեմն մեղավոր են...