Ի՞նչ է նվիրել Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը Կիմ Չեն Ընին


16:34 , 2 ապրիլ, 2019

Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ Կիմ Յոն Նամի հետ հանդիպման ժամանակ նվեր է փոխանցել երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հստակեցվում է, որ Կոլոկոլցևը նվիրել է կոմս Վիկտոր Պավլովիչ Քոչուբեյի բրոնզե կիսանդրին, որը պատմության մեջ մնացել է որպես ներքին գործերի նախարարության ստեղծող:

Կոլոկոլցևը իր շրջապատի հետ ապրիլի 1-ին ժամանել է Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք: