Ապրիլյան պատերազմի շուրջ ադրբեջանական նարատիվի մասին


12:30 , 2 ապրիլ, 2019

Չկա պատերազմ առանց երկուստեք ու հաճախ իրարամերժ պատումակերտման (narrative building)։ Առաջարկում եմ ծանոթանալ ադրբեջանական (մերձ)իշխանական պատումի որոշ դրվագների։

Գրառման հեղինակ Նազիմ Բայրամովը 1992 թ․ ամռանը Շահումյանի ու Մարդակերտի շրջանների ռազմակալման գործողության ժամանակ եղել է ադրբեջանական N գնդի շտաբի պետը։ Ներկայումս «հաստիքային ռազմական փորձագետ» է։

Առանձնացնեմ գրառման հիմնական ասելիքները․


Երկու կարևոր հետևություն իմ կողմից․

✔️ Երբ պատերազմում թշնամիդ առաջնորդվում է «ամեն զոհողություն՝ հանուն հաղթանակի» ստրատեգիայով, հաղթելու համար դու չունես այլընտրանք, քան որդեգրել նույնական մարտավարություն, ինչը չի նշանակում անփույթ լինել պատերազմական ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային կորուստների հանդեպ․ խոսքը գիտակցված ու անհրաժեշտ զոհողության պատրաստ լինելու մասին է՝ հանուն սահմանված հաղթանակային նպատակի։

✔️ Անորոշ ելքով, առավել ևս՝ վերջնականապես չավարտված պատերազմների պարագայում ամեն կողմ փորձում է «հաղթանակի վերմակն» իր վրա քաշել։ Այնուամենայնիվ, կան քիչ թե շատ անաչառ չափորոշիչներ, որով կարող ենք սահմանել հաղթանակն ու պարտությունը։ Ես շարունակում եմ ամուր մնալ այն կարծիքին, որ 2016 թ․ ապրիլմայիսյան պատերազմում Ադրբեջանը պարտվել է, քանզի շուրջ 20 տարի պատրաստվելով այդ օրվան՝ չի կարողացել լուծել իր առջև դրված քաղաքական նպատակը, այն է՝ պատերազմական գործողության միջոցով ճեղքում մտցնել բանակցային գործընթացում և փոխել առկա ստատուս-քվոն։