Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցecin Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին (Photo, Video)


10:07 , 2 ապրիլ, 2019

Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցը, ինչի կապակցությամբ քաղաքացիներն ու ՀՀ ղեկավար կազմն այցելում են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:

Նշենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ: Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև:

Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Մարտական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մասնակից: