00:45 , 2 ապրիլ, 2019Operativ.am-ը գրում է.
Վենեսուելայում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ու կանոնների
սահմանափակումներ կմտցվեն: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին ուղիղ
եթերում հեռարձակվող հավաքի ընթացքում հայտարարել է այդ երկրի նախագահ
Նիկոլաս Մադուրոն:
Նա նաև հայտարարել է, որ այս կերպ փորձ է արվում որոշակի
հավասարակշռություն մտցնել էներգիայի օգտագործման ու երկրում ստեղծված
իրավիճակի հաղթահարման ուղղությամբ:
Հաղորդվում է, որ որոշումն ուժի մեջ է մտել արդեն այսօրվանից՝ ապրիլի 1-ից:
Ի պատասխան այս որոշման՝ Վենեսուելայի ընդդիմադիր թևի առաջնորդ Խուան
Գուայդոն հայտարարել է, որ Մադուրոյի այս որոշումն ստեղծված իրավիճակից
Մադուրոյի՝ դուրս գալու անկարողության վկայությունն է: Նա Մադուրոյի այս
որոշումը «ֆարս» է անվանել:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում սռաջին մասշտաբային հոսանքազրկումը տեղի
էր ունեցել մարտի 7-ին: Երկրի հիմնական շրջաններում էլեկտրաէներգիան իսպառ
բացակայում էր: Էներգետիկ ցանցի վերականգնման համար այդ երկրի
իշխանությունները շուրջ մեկ շաբաթ աշխատանքներ են իրականացրել:
Վերջին հոսանքազրկումը գրանցվել է մարտի 30-ին: Այս անգամ էլեկտրաէներգիան անջատվել է երկրի 21 շրջաններում: