Նոր-Նորքում ջուր չի լինելու


00:20 , 2 ապրիլ, 2019

168.am-ը գրում է.

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 2-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի Թոթովենց փողոցի, Մոլդովական փողոցի 12, 14, 15 համարների ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: