Անգլիայում շինարարական աշխատանքների ժամանակ 4000-ամյա «բրոնզեդարյան iPhone» են հայտնաբերել


20:00 , 1 ապրիլ, 2019

Անգլիայի հյուսիսարևմտյան Վուլեր քաղաքում խողովակներ տեղադրելու համար փոս փոս փորելիս շինարարները մեծ քարե սալիկ են հայտնաբերել, որը, պարզվել է, հնագույն դամբարան է։ Դրանում կնոջ մնացորդներ են հայտնաբերվել, որը ենթադրաբար հուղարկավորվել է Ք․ա․ 2200-1750-ին։

Գերեզմանում նաև սուր կայծքարե դանակ է եղել, որը հնագետներն անվանել են «բրոնզեդարյան iPhone»։

Фото: © North News and Pictures

«Այդ ժամանակաշրջանի մարդկանց համար այդ առարկան այնքան արժեքավոր է եղել, որքան մեզ համար վերջին սերնդի սմարթֆոնը։ Դա ունիվերսալ սարք է, որն օգտագործել են որսի, լեշերը պատռելու և բանջարեղեն կտրատելու համար։ Այդ ամենին գումարած՝ այն բավականին էլեգանտ տեսք ունի»,- ասել է հնագետ Ռոջեր Միքեթը։

Գիտնականների խոսքով՝ ով էլ որ լինի դամբարանում հուղարկավորված կինը, նա սիրված և հարգված է եղել, իսկ դանակը դրել են, որպեսզի կինն այն կարողանա օգտագործել նաև հանդերձյալ կյանքում։

Фото: © North News and Pictures

Фото: © North News and Pictures