Ֆրանսիական ոստիկանությունը որոշել է կատակել քաղաքացիների հետ՝ ճագարներին ծառայության հավաքագրման մասին հաղորդագրություններով


18:20 , 1 ապրիլ, 2019

Ծիծաղի օրը Ֆրանսիայի ոստիկանությունը որոշել է կատակել բնակիչների հետ և հայտարարել է ճագարներին ծառայության հավաքագրման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախատեսվում էր, որ ճագարները թմրամիջոցներ փնտրելու դասընթացներ կանցնեն, քանի որ լավ հոտառություն ունեն:

«Ճագարների հոտառությունը 30 անգամ ավելի ուժեղ է, քան շներինը»,- հստակեցրել են «ոստիկանությունում»:

Նշվում է, որ հայտարարությունն ուղեկցվել է տեսանյութով, որտեղ ոստիկանության համազգեստով աղջկա ձեռքերում համազգեստով ճագար է։