Նեթանյահուն զանգահարել է Պուտինին


14:40 , 1 ապրիլ, 2019

Yerkir.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Զրույցը կայացել է Իսրայելի նախաձեռնությամբ:

Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող արդիական հարցեր, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Հավելենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ը միակողմանի ճանաչեց Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս, ՌԴ-ն դատապարտեց այդ քայլը: