Ղրիմի թեման ընդմիշտ փակված է. Կրեմլը պատասխանել է Զելենսկիին


16:15 , 1 ապրիլ, 2019

Yerkir.am-ը գրում է․

Ղրմի թեման մեկընդմիշտ փակված է, և «օկուպացիա» ու «անեքսիա» տերմինները ո’չ դե ֆակտո, ո’չ դե յուրե կիրառելի չեն. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկիի խոսքերը. հայտնում է РИА Новости-ն:

«Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղրիմում, արվել է, ի դեպ, Ուկրաինայի օրենսդրության համաձայն, միջազգային իրավունքի հիման վրա»,-ասել է նա:

Նշենք, որ Զելենսկին առաջատարն է Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին  փուլում: