Մշակույթի ոլորտում շունը տիրոջը չի ճանաչում. Մարուքյան


13:20 , 1 ապրիլ, 2019

Panorama.am-ը գրում է․

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում Փաշինյան-Ալիև հանդիպումը, բայց կուսակցության  մի քանի հարցերի պատասխանները հրապարակային այդպես էլ չեն տրվել»,- խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ հստակ չէ, թե հայկական օրակարգն ի՞նչ եղավ այդ քննարկումների ժամանակ։
«Երեք սկզբունքների ու վեց տարրերի մեկնաբանությունների մասին տեղեկություն չեղավ։ Դա ենք ուզում հասկանալ, մնացած մասով դրական արձագանքներ կան, և կարծում եմ՝ դրական է, որ բանակցությունները կշարունակվեն: Չեմ բացառում, որ գաղտնիության ռեժիմով կփորձենք տեղեկատվություն ստանալ, որովհետև կարծում եմ, որ նոր Հայաստանում գոնե խորհրդարանական ուժերը պետք է տեղյակ լինեն ընթացող պրոցեսներից»,-  նշեց պատգամավորը։

Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում համանախագահների հայտարարության այն կետի իրականացումը, որ կողմերը հումանիտար ոլորտում պետք է աշխատանքներ իրականացնեն, Մարուքյանը պատասխանեց. «Դա տեղավորվում է հասարակություններին խաղաղության պատրաստելու կոնտեքստում»։

Ինչ վերաբերում է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշեց. «Այս ամենը կախված է այն քաոսային իրավիճակի հետ, որ կառավարությունում կա։ Տեսեք այս քառօրյա  նստաշրջանում էլ եկան էլի սահմանադրության խախտմամբ հարցերին պատասխանեցին։ Իրենք իրավունք չունեն մոտենալ ամբիոնին։ Հայաստանի մշակույթի ոլորտում տեղի ունեցող այդ խայտառակ իրավիճակը հենց այն պատճառով է, որ չկա տեսլական, թե ինչ է պետք է անել այդ ոլորտում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ