Չի կարելի այդպիսի հեղինակություններից գրիչի մի շարժումով ազատվել. ԲՀԿ-ական պատգամավոր


12:50 , 1 ապրիլ, 2019

Panorama.am-ը գրում է․

«Մշակութային ոլորտում տեղի ունեցող այս դեգրադացիոն գործընթացները մեզ համար բացարձակապես անընդունելի են»,- խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով  Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ազատման հարցին։

«Ցանկացած հարցի լուծում կարելի է գտնել կոմպրոմիսային ձևաչափով, այդ արմատական որոշումը կայացնելուց առաջ կարելի էր երկարաձգել այն, մինչև իրավական լուծումներն այն խնդրի կարգավորման մասով գտնվեին»։

Նույն խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն էլ ասաց, որ այստեղ կա իրավական խնդիր, որի վերջնական գնահատականը իրավունք ունի տալ դատարանը, եթե աշխատանքից ազատված անձը դիմի դատարան։

«Բայց կա նաև երևույթի մեկ այլ կողմը՝ բավական է կրթության և մշակույթի ոլորտում ազատվել պրոֆեսիոնալներից ու չիմանալ, թե տեղում ովքեր են գալու։ Ես ուսումնասիրել եմ համապատասխան հրամանը և խնդրել եմ ինձ տրամադրել ակադեմիական թատրոնի կանոնադրությունը, որից միանշանակ պարզ կլինի, ազատումն օրինական է, թե ոչ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ