«Սիրում եմ քեզ՝ քիչ է ասված, մնացածը հույզեր են, պորթկումներ ու կարոտ». Սարգիս Գրիգորյանի ընտանեկան արխիվային լուսանկարներն ու հուզիչ գրառումը մայրիկի ծննդյան առթիվ


11:29 , 1 ապրիլ, 2019

Սարգիս Գրիգորյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է ընտանեկան արխիվային լուսանկարներ ու հուզիչ գրառում կատարել՝ շնորհավորելով մայրիկին ծննդյան առթիվ. «Այսօր մայրս կդառնար 78 տարեկան։ Իսկ ինչո՞ւ եմ անցյալով խոսում... Մայրս դարձավ 78 տարեկան։ Ու նա կապրի դեռ երկար, ու մենք միշտ կնշենք ու կհիշենք ծննդյանդ օրը, ՄԱՄ... Սիրում եմ քեզ՝ քիչ է ասված։ Մնացածը հույզեր են, պորթկումներ ու կարոտ։ Մենք շնորհավորում ենք քեզ, մամ, մեր Օլիմպիա Տանուտերյան...»։

Նշենք, որ Սարգիսը երիտասարդ էր, երբ կորցրել է ծնողներին։ Դերասանը հարցազրույցներում հաճախ է ափսոսանքով նշում, որ  ծնողներ չտեսան այն ամենը, ինչին հասել է ու չհասցրին խաղալ իրենց թոռնիկների հետ: 

View this post on Instagram

A post shared by SARGIS GRIGORYAN (@sargisgrigoryan_actor) on