Հզոր «սև» դիմակ՝ դեմքի սև կետերի դեմ


15:10 , 31 մարտ, 2019

Դեմքին հայտնված սև կետերից ազատվել ցանկանում են բոլորը: Ձեզ ենք առաջարկում հետևել fithacker կայքի խորհրդին և բնական ճանապարհով ազատվել սև կետերից:

Դիմակի բաղադրությունը

Ածուխի հաբը մանրացրեք, ավելացրեք ժելատինի փոշի, խառնեք: Երբ միատարր զանգված ստանաք, ավելացրեք նաև ջուրն ու ամբողջը զգուշորեն խառնեք, 10-15 վայրկյան դրեք միկրոալիքային վառարանը:

Բարակ շերտով դիմակը քսեք պրոբլեմատիկ հատվածներին՝ քթին, ճակատին: Սպասեք 10 վայրկյան և մյուս շերտը քսեք: Որքան հաստ է շերտը, այնքան ավելի հեշտ դուրս կգա դիմակը:

Սպասեք, մինչև դիմակն ամբողջովին չորանա, ապա հանեք այն: Ձեզանից կպահանջվի մոտավորապես 20 րոպե: